adj.

abundant, superabundant, copious;
rich, full, plentiful;
liberal, generous;
simple, plain, clear.

adj.

εὕφορος, εὕπορος, ἅφθονος, ἁγαθός. uber, abundans Յորդ. յուռթի. լի. անպակաս. անսպառ. ճոխ. բազում. շատ. լաւ.

Կին նորա առատ իմաստութեամբ. (՟Ա. Թագ. ՟Ի՟Ե. 3։)

Առատ են ստինք քո քան զգինի. (Ագաթ.։)

Առատ եւ բազմալոյս ճառագայթ։ Առատ եւ աննիազ հոսումն. (Դիոն.։)

Առատ յղփութիւն, կամ բարեկեցութիւն, կամ պտուղ. (Պիտ.։)

Առատ պատրաստութիւն. (Նար. ՟Լ՟Բ։)

Ձիր առատ. (Լմբ. ստիպ.։)

Զգթութիւնդ քո զառատ. (Շար.։)

Ըստ առատ մարդասիրութեանդ քում. (Պտրգ.։)

φιλότιμος, εὑμετάδοτος, ἁγαθός, ἅφθονος. liberalis, largus, bonus. եւ այլն. Առատաձեռն. աննախանձ բաշխօղ. բարի եւ բարերար. բաեսէր.

Այր առատ ժառանգեցուցանէ զորդիս որդւոց. Ի սիրտ առատ հանգչի իմաստութիւն։ Առատ ասպնջականութիւն։ Ակն քո չար է, զի ես առատս եմ։ Որ առատն է, զուարթութեամբ։ Առատս սիրունս (յն. մի բառ), հաղորդս լինել. եւ այլն։

Եթէ շնորհես, առատ ես. (Նար. ՟Հ՟Զ։)

Աննախանձ եւ առատ առ արարածս իւր. (Յճխ. ՟Ե։)

Այր խաղաղասէր էր, եւ առատ. (Լաստ. ՟Ե։)

Եթէ ակն քո առատ է. (Մտթ.։ ՟Զ. 22. եւ Ղկ. ՟Ժ՟Ա. 34.) իմա՛, անարատ, պայծառ. ըստ յն. պարզ։

(Առատ ակն. յն. բարի ակն. Սիր. ՟Լ՟Բ. 8. 12։ եւ ՟Լ՟Գ. 13։ Եւ Առակ. ՟Թ. 10։ եւ ՟Ժ՟Գ. 2.)

Իմանալ զօրէնս՝ մտաց առատաց է։ Ի պտղոյ արդարութեան կերիցէ առատ։

• , ի-ա հլ. «առատաձեռն, առատ ա-ռատ բաշխօղ, բարեգործ» ՍԳր. «անարատ, պայծառ (աչք)» ՍԳր. «լի, յորդ, շատ» Ա. թագ. իե. 3. Ագաթ. որից առատութիւն «շա-տութիւն» Տիտ. գ. 6. Ագաթ. «առատաձես-նութիւն, բարերարութիւն» ՍԳր. Ոսկ. մ. բ. 20. «պարզասրտութիւն» ՍԳր. առատարեր Վեցօր. առատաբուղխ Ագաթ. առատագոյն Եբր. ը. 6. Ոսկ. յհ. ա. 22. առատաձեռն ՍԳր. Ոսկ. բ. կոր. առատամիտ Ոսկ. ա. տիմ. և մ. ռ. 11. Եփր. բ. կոր. բազմառատ Եփր. պհ. 171. զուարթառատ Բ. կոր. թ. 7. կիսառատ Ոսկ. Եբր. առատանալ կամ առատանիլ «ա-ռատաձեռնութիւն անել. 2. սիրտը եռալ, ե-փուիլ (զայրոյթով, վրէժով, ցաւով)» ՍԳր. Ագաթ. Ոսկ. ևն։-Միջին հյ. ըռատ, որից ը-ռատակն «առատասիրտ» Սմբ. դատ. 15։-Նոր գրակ սնում առատ նշանակում է միայն «շատ»։

• -Պհլ. rat «վեհանձն, բարեբարոյ», rātih «վեհանձնութիւն», պազենդ. rādī «վեհանձ-նութիւն», պրս. [arabic word] rad «առատաձեռն, քաջ, կորովի, մտացի», զնդ. ratā «շնորհ», սանս. rati-«առատասիրտ, բարեբարոյ», որոնք բոլոր ծուգում են rā «տաղ, բսշխել, շնորհել» արմատից. ինչպէս ունինք սանս. ratá-ոնո. rato տտրուած. մատուցուած». բառիս եւրոպական ցեղակիցներն են իռլ. rath «շնորհ», գալլ. rhád «շնորհ», rhoddi «տալ», լտ. rēs «բան, իր, տրուած բան» ևն (տե՛ս Walde 650)։-Հիւբշ. 107։

• Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ ԳԴ, յե-տոյ Պատկ. Maтep. I. 15։-Bugəe IF 1. 452 դնում է *sruad-ձևից. հմմտ. յն. ῥυας, -ἀδος «հոսուն». նշանակութեան տարբերութեան համար հմմտ. յն ῥόδην «հոսուն, առատ», ֆրանս. effusion de, cocur, հյ. առատութիւն սրտի. ըստ Bugge հյ. բառը հնապէս *առուատ ձևն ունէր։ Patrubány ՀԱ 1908. 213 հնխ. pro-մասնիկով da «տալ» ար-մատից։ Գաբրիէլեան ՀԱ 1910, 365 ա-ռու, լորդ, յն. լտ. ru, ruo «հոսիլ»։ Թի-րեաքեան, Արիահայ բռ. 61 առատա-նալ «գրգռուիլ» ջոկում է սոյն առատ «լորդ» արմատից և հանում ա բացա-սականով պհլ. rad «ազնիւ» բառից։

• ԳՒՌ.-Ախց. Երև. Սլմ. առատ, Ալշ. Խրբ. Մշ. առադ, Ոզմ. ըռատ, Ակն. ըռադ, Զթ. օ-ռօդ, օռոդ (բոլորն էլ «շատ» նշանակու-թեամբ). իսկ Հճ. mրօդ նշանակում է «է-ժան», ճիշտ ինչպէս այլուր ունինք սուղ «թանկ»։

• ՓՈԽ.-Վրաց. არტიო արտիո «առատ, շատ» փոխառեալ է հայերէնից, ինչպէս ցոյց են տալիս նախ ա յաւելուածը՝ որ հայ-կական է և երկրորդ «շատ» նշանակութիւնը որ չկայ պարսկերէնում, ուտ. arat՝ «արզա-ւանդ, բարեբեր»։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Ամենառատ

Անաչառատես

Առատաբաշխ

Առատաբաշխութիւն, ութեան

Առատաբեր

Առատաբերութիւն, ութեան

Առատաբուղխ

Առատագութ

Առատահոս

Առատաձեռն

Առատաձեռնեմ, եցի

Առատաձեռնութիւն, ութեան

Առատաձիր

Առատամիտ

Առատամտութիւն, ութեան

Առատանամ, ացայ

Առատաշնորհ

Առատապարգեւ

Առատապէս

Առատատուր

Voir tout